You are here
Լուրեր Մշակույթ 

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ. ԻՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՐԵԿ ՕՊԵՐԱՅՈՒՄ

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Քեզ համար, Ազնավո′ւր» համերգը: Համերգին ներկա են գտնվել նաեւ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները:

 

Սակայն մինչ համերգի սկսվելը, թատրոնի երկու մուտքերի մոտ անհարմար իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիները, որոնք եկել էին Ազնավուր վայելելու, տոմսերը ձեռքներին՝ ավելի քան 30 րոպե մնացել են մուտքերի մոտ կանգնած, քանի որ Սերժ Սարգսյանի թիկնազորը շրջափակել է թատրոնի ե՛ւ ծառայողական, ե՛ւ կենտրոնական մուտքերը:

 

 

Իսկ մարդիկ 15 հազար դրամ գումար են տվել, որպեսզի ներկա գտնվեն համերգին: Նրանք նույնիսկ սպառնացել են պատռել տոմսերը:

 

Բարեբախտաբար, ի վերջո, թույլ են տվել հանդիսատեսին ներս մտնել, սակայն այլ մուտքով: Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/698136/

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment