You are here
Լուրեր Մշակույթ 

ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՆ ԵՒ ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈՆ «ԳՐԱՎԵԼ ԵՆ» ԹՈՒՐՔԻԱՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երգիչներ Սպիտակցի Հայկոյի եւ Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը հատկապես Թուրքիայում հիթ է դարձել։ Հենց այս երգի ներքո թուրքերը նշում են իրենց ծննդյան տոները, հարսանիքները։ Երգը հայտնի է նաեւ ժամանցային վայրերում, լսում են ավտոմեքենաներում եւ այլ վայրերում․ մի խոսքով՝ Թուրքիան Սպիտակցի Հայկո եւ Սուպեր Սաքո է լսում։

 

Լսելուց բացի,«չելենջ» է տարածվել՝ երգի ներքո տեսանկարահանվում են եւ ներբեռնում համացանցում։ Ասում են՝ «Մի գնա»-ն Թուրքիայում սկսեցին լսել, երբ թուրք հայտնի երգիչ եւ դերասան Օզջան Դենիսը դիմահարդարման սենյակում սկսեց լսել կատարումը։

 

Այս երգը Թուրքիայում այնքան է սիրվել, որ արդեն թարգմանվել է թուրքերեն ու այդ երգի համար տեսահոլովակ է նկարահանվել:  Թուրքիայում  այս երգի սիրահարները պնդում են՝ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում, ուստի ոչ մի խնդիր չկա, որ այս երգը լսեն ու երգեն նաև թուրքերը:Թուրքիայում իրարանցում առաջացրած երգից սրտնեղել են ադրբեջանցիները․ նրանք համացանցում ամոթանք են տալիս թուրքերին, որի արդյունքում որոշ հոլովակներ անգամ հեռացվել են:

 

Shazam հայտնի հավելվածի` Թուրքիայում գրեթե ամեն շաբաթ ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում հայ երգիչների «Մի գնա» կատարումն առաջին հորիզոնականում է: Սպիտակցի Հայկոյի և Սուրպեր Սաքոյի երգը յութուբում ռեկորդային դիտումներ է գրացնել՝ անցնելով 38 միլիոնը․ այն առաջ է անցել անգամ Էդ Շերանի «Shape of You» և «Քլին Բանդիտ» խմբի, Շոն Փոլի ու Ան Մարիի «Rockabye» երգերից:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment