You are here
Լուրեր Մշակույթ 

ՌԴ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՅԲՈՒԲԵՆԻՑ

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին:

 

«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում:

 

Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան:

 

ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:

Հայաստանը նույնպես ԱՊՀ կազմում է: Հայկական այբուբենը ստեղծվել է 5-րդ դարում, կիրիլիցայի ստեղծումից 5 դար առաջ: Հայկական այբուբենն աշխարհի 20 օրիգինալ այբուբենների թվում է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment