You are here
Մշակույթ Քաղաքականություն 

«ՄԵԾ ՀԱՐՍԱՆԻՔԸ» ՍԿՍՈՒՄ Է. ԸՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽՆԵՐԸ

Համաշխարհային առաջնորդները խոստովանում են, որ իրավիճակն աշխարհում ավելի տուրբուլենտ է դառնում: Սովորաբար այսպիսի լարվածություն է լինում տեկտոնական տեղաշարժերից առաջ: Ըստ երեւույթին, Մերձավոր Արեւելքում «մեծ հարսանիք» է սպասվում:Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկյան կոալիցիան սկսել է Ռաքքայի վրա հարձակումը, որն Իսլամական պետության մայրաքաղաքն է: Մոսուլը գրեթե ազատագրված է, եւ եթե վերցվի Ռաքքան, ԱՄՆ-ն կարող է հայտարարել, որ հաղթել է Իսլամական պետությանը:

 

Նախքան Ռաքքայի վրա հարձակումն ԱՄՆ-ն դաշնակից է ընտրել քրդերին՝ նրանց սպառազինություն մատակարարելով: Դա ենթադրում է, որ Ռաքքայի գրավումից հետո ԱՄՆ-ն պետք է քրդերին բոնուս տա, հնարավոր է, Քուրդիստանի անկախության տեսքով:Տարածաշրջանում նոր պետության հայտնվելը նշանակելու է տարածաշրջանային սահմանների վերանայում: Սկսվում է «մեծ հարսանիքը»: «Մեծ հարսանիքի» նախապատրաստությունն ընթացքի մեջ է: Արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Եմենը, Լիբիան, Եգիպտոսը, խզել են հարաբերությունները Կատարի հետ: Այնպիսի տպավորություն է, որ որոնվում են կոալիցիայի հարվածների ապագա թիրախները:

 

Կատարն «ավելորդն» է այս հարսանիքում:Մեծ Բրիտանիայում ահաբեկչությունների շարքից հետո հնչում է պոլիտկոռեկտությունից եւ հանդուրժողականությունից հրաժարվելու եւ իսլամական ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու բացահայտ կոչ: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն աշխարհի սպառնալիքների շարքում է նշել Ռուսաստանը, Իրանն ու ահաբեկչությունը՝ հայտարարելով, որ այդ սպառնալիքների դեմ ԱՄՆ-ն պատրաստ է կիրառել ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ կետը եւ հարձակման դեպքում օգնություն ցույց տալ:Գերմանիան որոշել է իր զինվորականներին դուրս բերել Թուրքիայի Ինջիրլիք բազայից: Ի դեպ, այդ բազան կառուցվել է ցեղասպանության ժամանակ արտաքսված հայ ընտանիքի հողերի վրա: Այժմ այդ հողի սեփականատերերը փորձում են վերականգնել դրա նկատմամբ իրավունքները: Սակայն Թուրքիան նույնպես շատ անհանգստացած է՝ սա ամենեւին էլ իր «հարսանիքը» չէ:

Չեռնոգորիան դառնում է ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ, դաշինքը տեղափոխվում է նոր շտաբ-կայան, եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյան խնդրում է «փոխանցել Պուտինին, որ նոր շտաբ-կայանը նախատեսված է 55 անդամի համար»: Այժմ դաշինքն ունի 29 անդամ:Ի պատասխան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմում է ամերիկացի գործարարներին՝ խնդրելով օգնել Թրամփի վարչակազմին Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում: ԱՄՆ սենատը բանաձեւ է ընդունում՝ առաջարկելով Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

 

Ադրբեջանն աստիճանաբար կորցնում է սուվերեն վարկանիշը՝ վարկային եւ քաղաքական: Միջազգային բանկի դեֆոլտը, Վրաստանում ընդդիմադիր լրագրողի առեւանգման սկանդալը, ԵԱՀԿ կողմից հրադադարի խախտման մեղադրանքները. լրատվամիջոցներում սկսել են շատ գրել Բաքվի դեմ պատժամիջոցների մասին:Միջազգային ճգնաժամային խումբը եւ այլ վերլուծական կենտրոններ գրում են Ղարաբաղում պատերազմի վերսկսման սպառնալիքի մասին, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի վրա Նախիջեւանից բալիստիկ հրթիռներ արձակել, որ ուժի համաշխարհային կենտրոնները պետք է ամրապնդեն իրենց ներկայությունը տարածաշրջանում:Արցախի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ բանակը պատրաստ է վերջնական հարված հասցնելու:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment