You are here
Uncategorized 

Արտակարգ դեպք Երևանում. «Տնօրենը» աշխատանք խոստանալով՝ աղջկան տարել է «Մանումենտի» այգի և « խաթարված ձևով»…

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Տիգրան Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:24-ամյա Տիգրանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ Աշխեն Գ.-ի (անունը փոխված է) նկատմամբ նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, «իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով…»:Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:Տիգրան Մ.-ն համացանցի «list.am» կայքի միջոցով տեղեկացել է, որ Աշխեն Գ.-ն աշխատանք է փնտրում: Նրան Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գործող խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով 2014 թվականի հունիսի սկզբին ծանոթացել է աղջկա հետ:

 

Առաջին անգամ հանդիպել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հանդիպումը կարճ է տևել: Տիգրանն ասել է, թե շտապում է:Պայմանավորվել են նորից հանդիպել:Աշխենն այդ ընթացքում փորձաշրջանով այլ աշխատանքի է ընդունվել: Եվ հենց առաջին աշխատանքային օրը՝ հունիսի 21-ին, նրան զանգահարել է Տիգրանը, պահանջել է, որ աղջիկը դուրս գա աշխատանքից, քանի որ ինքը նրան ավելի լավ աշխատանք է առաջարկում:

 

Հանդիպել են այդ օրը, ժամը 14-ինՄաշտոցի պողոտայի «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ:Աշխենը Տիգրանի առաջարկով նստել է նրա «Շկոդա» մեքենան, բայց Տիգրանը աղջկան Հարավ-արևմտյան թաղամաս՝ ենթադրյալ աշխատավայր տանելու փոխարեն, մեքենայով տարել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատվածը:Մեքենայից իջել են:

 

Տիգրանն անմիջապես գրկել ու համբուրել է Աշխենին: Վերջինիս կողմից «փոխադարձ համբույրներ չստանալով»՝ մի քանի ապտակ է հասցրել նրան, ստիպել է նստել մեքենայի հետևի նստատեղին, ինքն էլ է նստել այնտեղ, դուռը փակել է ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:Աշխենը մերժել է: Տիգրանը նորից ապտակներ է հասցրել նրան, բռնություն գործադրելով, աղջկա կամքին հակառակ հանել նրա կոշիկները, տաբատը, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:Միաժամանակ ձեռնաշարժություն է արել ու սերմնահեղուկը թափել է աղջկա ոտքերին: Աղջիկը անձեռոցիկներով մաքրել է սերմնահեղուկը:Հետո Տիգրանը պահանջել է, որ աղջիկը հագնվի ու հեռանա:

 

Հենց որ աղջիկը հագնվել ու դուրս է եկել մեքենայից, Տիգրանը նրան թողել է այգում և մեքենայով հեռացել է:Տիգրան Մ.-ն դատարանում հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: Նա ցուցմունք է տվել, թե կայքում տեսել է Աշխենի հայտարարությունը և հեռախոսի համարը: Ինքն էլ է աշխատանք փնտրել: Երբ տեսել է մենեջերի աշխատանքի առաջարկ, որտեղ պահանջվել են և՛ տղա, և՛ աղջիկ աշխատողներ, որոշել է զանգել Աշխենին ու օգնել:Ինքը նախկինում որևէ մեկին նման ձևով «չի օգնել»:Աշխենի հետ առաջին խոսակցությունից հետո ինքը «Պեպսի» ընկերությունում աշխատանքի է ընդունվել:Մետրոյի մոտ մի քանի րոպեով է հանդիպել Աշխենին, ինքը շտապում էր, պայմանավորվել են նորից հանդիպել:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment