You are here
Լուրեր 

ԱՀԱ ԹԵ ՀԱՅ ԲԺՇԿՈՒՀԻՆ ԻՆՉ Է ՄՈՌԱՑԵԼ ԿՆՈՋ ՈՐՈՎԱՅՆԻ ՄԵՋ

Գրեթե երկու տարի առաջ Սելինան ծննդաբերում էր՝ վճարովի։ Չնայած «ճակատային դիրք» սպառնալի ախտորոշմանը՝ երեխան առողջ է լույս աշխարհ եկել։ Բայց Սելինան իրեն սարսափելի էր զգում։ Կեսարյան հատումից հետո նրա փորը չէր իջնում, ներսում ինչ-որ կոշտացումներ կային։ Նա սարսափելի ցավեր ուներ։ Մի շարք ՈՒՁՀ –երից հետո բժիշկները նրան շտապել են դուրս գրել՝ համարելով, որ նրա վիճակը բավարար է։

 

Սակայն արդեն 24 օր անց ծննդկանը նորից հայտնվել է հիվանդանոցում, բայց հիմա արդեն Ռազմաբժշկական ակադեմիայում։ Բժիշկները նրա որովայնային խոռոչում գտել են 117/84 սմ չափերով սավան։«Հետծննդյան արգանդը նորմալ չափսերի էր, բայց որովայնի խոռոչում մեծ քանակության հեղուկ կար ու արգանդի վրա՝ հիպերէխոգեն գոյացություն։ Դրանից հետո ես խորհուրդ տվեցի նրան դիմել վիրաբույժի։ Ես օտարածին մարմին նկատեցի, բայց չափսերը նույնիսկ գնահատելը դժվար էր»,- հիշում է ՈՒՁՀ ախտորոշման բժշկուհի Դիանա Տեպլոեւան։Վիրաբույժը շտապ հոսպիտալիզացրել է Սելինային՝ պերիտոնիտի կասկածանքով։ Այդ ժամանակ բարուրաշորն արդեն հասցրել էր սերտաճել ներքին օրգանների մի մասի հետ։ Վիրահատության ժամանակ հայտնաբերել են, որ որովայնային խոռոչի աբսցեսը սկսել է պատռվել ու թարախն արդեն ներսում է հայտնվել։ Ընդամենը հանել են մոտ 2․5 լիտր թարախ։

 

Առաջին բժշկական համալսարանի հիվանդանոցը փորձել է հիվանդին 100 հազար ռուբլի փոխհատուցում առաջարկել, որպեսզի խուսափի դատական հայցից։ Բայց Յուլիան հրաժարվել է։ Նա դիմել է լրագրողներին ու դատախազություն։ Բժշկուհի Մարիամ Առաքելյանին, որը վիրահատել էր Սելինային ու բուժքույր Գալինա Շլոմինային հեռացրել են աշխատանքից։«Ես կես տարի դեպրեսիայի մեջ էի, այնքան էին ինձ հետապնդում,- հետագայում բացատրել է դատարանում Առաքելյանը,- Հավանաբար Յուլիա Վլադիմիրին այլ կերպ է հասկանում մայրությունից զրկվելը, քանի որ առողջ երեխա ունի, որով կարող է զբաղվել ու վայելել նրան, այլ ոչ թե գալ բոլոր դատական նիստերին»։

 

Ոչ դատական լսումներին, ոչ էլ դատավճռից հետո Առաքելյանը իր մեղավորությունը չի ընդունել։ Նա պնդում է, որ որովայնային խոռոչի զննում է արել ու այնտեղ շոր չի եղել։ Նույն վարկածն է պնդում նաեւ արդեն նախկին բուժքույր Գալինա Շլոմինան։«Գուցե իմ մեղավորությունն այն է, որ ես շատ չեմ համառել հետծննդաբերական ժամանակաշրջանում, երբ հասկացել էի, որ որոշակի խնդիրներ կան։ Այդ մասին տեղեկացնելով մասնագետներին ու նրանց կողմից բացասական արձագանք ստանալուց հետո ես կանգ էի առել,- ասել է դատարանում Մարիամ Առաքելյանը,- Ես Յուլիա Վլադիմիրիին առողջություն եմ մաղթում։ Եթե նա համարում է , որ հենց սա է արդարության հաղթանակը, ուրեմն աստված տա, որ այդպես էլ լինի։ Յուլիան Վլադիմիրին շատ է սիրում հիշել Աստծո մասին։ Բայց ես հիշեցնեմ, որ աստված պետք է մեր մեջ լինի։ Ու եթե մարդը հավատում է դրան, կարելի էր այդ իրավիճակն էլ Աստծուն վերագրել»։Մարիամ Առաքելյանի փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը։Այդ պատմությունից հետո Յուլիան այլեւս չի կարող երեխա ունենալ։

Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան թաղամասի հաշտարար դատարանը Մարիամ Առաքելյանին ու Գալինա Շլոմինային դատապարտել է երկու տարվա ազատազրկման։ Պաշտոնապես նրանք ոչ միայն չեն կարող լքել Պետերբուրգի սահմանները, այլեւ երկուսուկես տարի վիրահատել ու առհասարակ հիվանդների ընդունել։ Տուժած Յուլիա Սելինային նրանք պարտավոր են 380 հազար ռուբլի վճարել։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment